ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Ֆյոդորովկա և Զապորոժիեի մարզի Նովովասիլևսկոյե բնակավայրերը։ Տեղեկությանը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
ԴԺՀ-ում գործողությունն իրականացրել է ՌԴ ԶՈւ «Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումը, իսկ Զապորոժիեի մարզում՝ «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումը։
Նովովասիլևսկոյեն փոքր գյուղ է Յանչուր գետի աջ ափին (Ուկրաինայի վարչական բարեփոխումներից հետո գտնվում է Պոլոգիի շրջանում)։ Գուլյայպոլե քաղաքից հեռու է մոտ 18 կմ։
Ֆյոդորովկան գտնվում է Սոլեդարի և Սևերսկի միջև։ Այս բնակավայրն ազատագրելու ծրագիրը մանրակրկիտ մշակված է եղել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։