Ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ ՌԴ զինուժի ձեռքում է. Պուտին

Ռուսական բանակն այս տարի արդեն 5 հազար քառ. կմ և 219 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ռազմական հատուկ գործողության գոտում ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ Ռուսաստանի զինուժի ձեռքում է: Այս մասին հհայտարարել է ՌԴ նախագահը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ:
«Ուկրաինայի զինված ուժերը նահանջում են մարտական շփման գծի ողջ երկայնքով»,– հավելել է Պուտինը։
Նա նշել է, որ ռուսական բանակն այս տարի արդեն 5 հազար քառ. կմ և 219 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել։
«Ուկրաինայի զինված ուժերը փորձում են հարվածներ հասցնել ՌԴ–ի խորքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին, բայց դա Կիևի իշխանություններին չի օգնի»,– հավելել է Պուտինը։
Նրա խոսքով` բանակի հաջող գործողությունների ապահովման հարցում կարևոր դեր է խաղում պաշտպանական-արդյունաբերական համալիրը, իսկ նորագույն սպառազինության մշակումն ու մատակարարումն իրականացվում են առաջանցիկ տեմպերով:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։