Գերմանիայի կանցլերը բացատրել է, թե ինչու էր լաց լինում սինագոգում

Sputnik
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, որի պապը Հիտլերի Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ է եղել, բացատրել է, թե ինչու է սինագոգում լաց եղել՝ խոսելով Գերմանիայում հակասեմական տրամադրությունների աճի մասին:
«Ինձ համար դժվար է խոսել երեխաների տառապանքների մասին։ Եվ այդ մասին ամեն տեղ կարող եք կարդալ․․․ Ուզում եմ, որ մեր երկիրը լինի և մնա մի երկիր, որտեղ երեխաները, այդ թվում՝ հրեա երեխաները, կարող են ապրել և մեծանալ անվտանգ»,-ասել է նա ARD1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Մերցը նշել է, որ 1998 թվականից ի վեր ինքը Գերմանիայի առաջին կանցլերն է, որը երեխաներ ունի, և դա որոշիչ է նրա քաղաքական աշխատանքի համար։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերն արտասվել էր Մյունխենի Ռայխենբախ փողոցում սինագոգի վերաբացման արարողության ժամանակ (Մյունխենի միակ հրեական պաշտամունքային կառույցը, որը վերապրել է նացիզմը - խմբ.) և հայտարարել, որ, չնայած Հոլոքոստի հանցագործություններին, հակասեմականությունը Գերմանիայում չի վերացել նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: