ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ Լոռու քրեական ոստիկանները 7 կիլոգրամից ավելի թմրամիջոց են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ 53-ամյա վանաձորցու մոտ կանեփի մոտ 40 թուփ և դույլի մեջ պահվող չոր զանգված է հայտնաբերվել, նա ձերբակալվել է։ Ըստ ոստիկանության` տղամարդը իր տան բակում կանեփ է աճեցրել, չորացրել և ապօրինի պահել։
«Հոկտեմբերի 3-ին նա հրավիրվել է վարչություն և հաստատել ոստիկանների տեղեկությունը: Տղամարդը հայտնել է, թե կանեփն ինքն է աճեցրել, մարիխուանան էլ անձնական օգտագործման համար էր»,– ասված է հայտարարությունում։
Իրավապահ կառույցը հայտնել է, որ 53-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։