Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Օտրադնոյե բնակավայրը․ ՌԴ ՊՆ

Բնակավայրը վերահսկողության տակ են վերցրել «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական զորքը Խարկովի մարզում վերահսկողության տակ է վերցրել Օտրադնոյե բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ են վերցրել «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։