ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զրուցել են հեռախոսով և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցեր քննարկել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով դիվանագիտական լուծումներ գտնելու և լարվածությունը նվազեցնելու փոխադարձ շահագրգռվածությունը:
Բացի այդ, կողմերը հետաքրքրություն են հայտնել Սիրիայում կայունության հետագա ամրապնդման հարցում և գնահատականներ փոխանակել տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ: