ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են 251 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 251 անօդաչու թռչող սարք, որոնցից 40-ը` Ղրիմի Հանրապետության տարածքում, 34-ը` Կուրսկի մարզի տարածքում, 30-ը` Բելգորոդի մարզի տարածքում, 20-ը` Նիժնի Նովգորոդի մարզի տարածքում, 17-ը` Վորոնեժի մարզի տարածքում, 11-ը` Կրասնոդարի երկրամասի տարածքում։ 8-ական ԱԹՍ խոցվել է Բրյանսկի և Տուլայի մարզերի տարածքներում, չորսը` Ռյազանի մարզի տարածքում, 2-ական ԱԹՍ` Վլադիմիրի, Իվանովոյի, Կալուգայի, Տամբովի և Օրյոլի մարզերի տարածքներում, մեկական` Լիպեցկի և Մոսկվայի շրջանների տարածքներում։ Եվս 62 ԱԹՍ ոչնչացվել է Սև ծովի, հինգը` Ազովի ծովի ջրատարածքում», -ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։