«Coco Chanel» ապրանքային նշանը գրանցվել է Ռուսաստանում

Որպես հայտատու նշված է շվեյցարական «Շանել ՍԱՐԼ»-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. «Coco Chanel» ապրանքային նշանը գրանցվել է Ռուսաստանում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռոսպատենտ» մտավոր սեփականության դաշնային ծառայության էլեկտրոնային բազային։
Փաստաթղթի համաձայն՝ հայտը ներկայացվել է 2024 թվականի նոյեմբերին, հոկտեմբերին գերատեսչությունը որոշում է կայացրել մինչև 2034 թվականը գրանցել համապատասխան ապրանքային նշանը։
Որպես հայտատու նշված է շվեյցարական «Շանել ՍԱՐԼ»–ը։
«Coco Chanel» ապրանքային նշանը կարող է օգտագործվել Ռուսաստանում կոսմետիկ պարագաների և օծանելիքի, հագուստի մանրածախ և մեծածախ վաճառքի ծառայություններ իրականացնելու համար: Բացի այդ, հնարավոր է գեղեցկության խնամքի վերաբերյալ խորհրդակցության տրամադրում, ինչպես նաև գեղեցկության սրահների և վարսավիրանոցների ծառայություններ:
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով 2022 թվականի մարտին ֆրանսիական «Louis Vuitton», «Hermes» նորաձևության տները, ինչպես նաև «Chanel»-ը ժամանակավորապես փակել էին իրենց խանութները Ռուսաստանում։