ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լավ գաղափար» է անվանել միջուկային զենքի շուրջ պայմանավորվածության գործողության ժամկետը երկարաձգելու ՌԴ առաջարկը:
«Ինձ համար լավ գաղափար է թվում», - ասել է Թրամփը, որը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է 2026-ի փետրվարի 5-ից հետո մեկ տարվա ընթացքում շարունակել հավատարիմ մնալ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի (ՌՀՍՊԿ) համապատասխան սահմանափակումներին: Ռուսաստանը որոշում կկայացնի ՌՀՍԿՊ տարեկան կամավոր ինքնասահմանափակումների հետագա պահպանման մասին՝ իրավիճակի վերլուծության հիման վրա, հավելել է պետության ղեկավարը։ Ինչպես նշել է Պուտինը, Ռուսաստանը կարծում է, որ ՌՀՍԿՊ սահմանափակումներին համապատասխանելու քայլերը արդյունք կտան, եթե ԱՄՆ-ը նույնպես փոխադարձաբար արձագանքի։