Տաշիրում 18-ամյա տղայի սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է

Սպանության մեջ կասկածվողն անչափահաս է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Տաշիրում 18-ամյա տղայի սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել և ձերբակալվել է, Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը` նշելով, որ սպանության մեջ կասկածվողն անչափահաս է։
Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 4-ին` ժամը 16։00-ի սահմաններում, Տաշիրի ոստիկանության բաժին տեղեկություն է ստացվել, որ դանակահարված երիտասարդ է տեղափոխվել «Տաշիր» բժշկական կենտրոն։ Վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Սպանվածը 18-ամյա Տիգրան Դ.-ն է, որը 2023թ. ընտանիքով Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից տեղափոխվել էր Տաշիր։