ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանը խստորեն դատապարտում է Վենեսուելայի մերձակա միջազգային ջրերում ԱՄՆ-ի կողմից նավին հասցված հարվածը: Այս մասին կիրակի օրը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ռուսաստանը խստորեն դատապարտում է ԱՄՆ զինված ուժերի կողմից հոկտեմբերի 3-ին Վենեսուելայի մերձակա միջազգային ջրերում նավին հասցված նոր հարվածը», - ասվում է նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով հերթական հարվածն է հասցրել Վենեսուելայի մերձակա միջազգային ջրերում թմրանյութ տեղափոխող նավին: ԱՄՆ-ի պատերազմի նախարարը նշել է, որ Վենեսուելայի մերձակա միջազգային ջրերում հասցված հարվածի հետևանքով զոհվել են նավում գտնվող չորս «թմրահաբեկիչներ»: