ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Տաջիկստան՝ ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռոսիա 1» հեռուստաալիքին:
«Վլադիմիր Պուտինը կմեկնի Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին։ ՌԴ նախագահը կհանդիպի Տաջիկստանի առաջնորդ Էմոմալի Ռահմոնի հետ: Պուտինը ծրագրում է նաև հանդիպումներ ԱՊՀ երկրների այլ առաջնորդների հետ», - հայտնում է հեռուստաալիքը։
Նախագահի առաջիկա շաբաթվա պլանների մասին խոսվել է կիրակի օրը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրում։