ԿԳՄՍՆ-ն ուսուցչի կարգավիճակի մասին նոր օրենքի քննարկումներն է նախաձեռնել

Ուսուցչի օրվա առթիվ շնորհավորել են նաև ՀՀ նախագահ Վահագան Խաչատուրյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Մենք նախաձեռնում ենք ուսուցչի կարգավիճակի մասին նոր օրենքի քննարկումներ, սոցցանցերում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ու շնորհավորել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ։
«Այդ օրենքը պետք է լինի ուսուցչի դերը մեր հասարակության և պետության ներսում ընդգծող և ուսուցչի համալիր պաշտպանվածությունը, երաշխիքներն ու հարցերը հասցեագրող փաստաթուղթ»,– ասել է Անդրեասյանը։
Ուսուցչի օրվա առթիվ շնորհավորել են նաև ՀՀ նախագահ Վահագան Խաչատուրյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ ՀՀ–ում շուրջ 34 հազար ուսուցիչ կա։ Հայաստանում Ուսուցչի օրը մինչև 2010 թվականը նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը։ Հետագայում, օրենքի լրացմամբ, այն սկսեց նշվել հոկտեմբերի 5-ին։