Իշխող կուսակցությունը հաղթեց Վրաստանում. Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն 71% է ստացել

Վրաստանի իշխող կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում հաղթել է բոլոր 64 համայնքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. «Վրացական երազանք» իշխող կուսակցությունից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն հավաքել է ձայների ավելի քան 71%-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԿԸՀ-ին քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո:
Կախա Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթել է 71,58% արդյունքով և ստացել 214 872 ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ուժեղ Վրաստան» և «Գախարիան հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունների թեկնածու Իրակլի Կուպրաձեն: Նա ստացել է 12,27% աջակցություն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Վրաստանի իշխող կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում հաղթել է բոլոր 64 համայնքներում, այդ թվում ինքնակառավարվող քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում, Բաթումիում և Փոթիում:
Ավելի վաղ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բոյկոտող ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց կողմնակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել Թբիլիսիում, որը երեկոյան բախումների վերածվեց ոստիկանության հետ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անկարգություններն անվանել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աջակցությամբ իշխանությունը տապալելու հերթական փորձ: