Գոռ Սահակյանը փոքր արծաթ նվաճեց ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Մեր մյուս մարզիկը առաջնությունում հանդես կգա հոկտեմբերի 7-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Գոռ Սահակյանը (71 կգ) Ծանրամարտի աշխարհի առաջնությունում պոկում վարժությունից նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ բարձրացնելով 154 կգ։
Հրում վարժությունում նա 3 անգամ չհաղթահարեց 182 կգ-ը ու դուրս մնաց հետագա պայքարից։
Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում։
Մեր մյուս մարզիկը՝ Սուրեն Գրիգորյանը (88 կգ), առաջնությունում հանդես կգա հոկտեմբերի 7-ին։ Մրցելույթները կմեկնարկեն ժամը 19-ին։