Չեխիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր կուսակցությունը

Անդրեյ Բաբիշը դեմ է Կիևի պաշտպանության և աջակցության ծախսերի ավելացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Չեխիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր ANO-ն կուսակցությունը` միլիարդատեր և նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավարությամբ։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 68.95%-ը, ANO-ն ստացել է ձայների 34.51%-ը և կունենա 80 մանդատ։

Պատգամավորների պալատ են անցել նաև 5 կուսակցություններ։ Երկրորդ տեղում Spolu կոալիցիան է, որը ստացել է ձայների 23.36%-ը և կունենա 52 մանդատ, երրորդ տեղում՝ STAN –ն է 11.23% ձայնով (22 մանդատ)։

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատն ունի, ընդհանուր առմամբ, 200 տեղ։ Ընտրություններում պայքարում էին 4462 թեկնածու։
Նշենք, որ Չեխիայում խորհդարանական ընտրությունները հոկտեմբերի 4–ին էր։ Հաղթած Անդրեյ Բաբիշը դեմ է Կիևի պաշտպանության և աջակցության ծախսերի ավելացմանը։
Չեխիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր կուսակցությունը