Անկարգություններ Թբիլիսիում. ցուցարարները սրճարան են հրկիզել

Ցուցարարները շարունակում են քարեր նետել Վրաստանի նախագահի նստավայրի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի –Sputnik. Թբիլիսիում ցուցարարները հրկիզել են «պաշտպանական պատերը», որոնք իրենք էին պատրաստել ռեստորանի կահույքից՝ հատուկ ջոկատայիններից պաշտպանվելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայրի տարածք՝ ճեղքելով երկաթե արգելապատնեշները։ Ցուցարարները դեմ են «Վրացական երազանք» կուսակցության՝ ԵՄ ինտեգրումը կասեցնելու որոշմանը։
Ուժայինները նախազգուշական ազդանշաններ են արձակում՝ պահանջելով ցրվել։
Մինչ այդ ցուցարարները քարեր էին նետել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի նստավայրի վրա, ինչից հետո իրավապահները նրանց դեմ ջրցան մեքենա և արցունքաբեր գազ էին կիրառել: Ուժայինները ցուցարարներին դուրս են մղել պալատի տարածքից, սակայն ցուցարարները շարունակում են մնալ հարակից տարածքում և չեն ցրվում:
Այսօր Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ իշխող «Վրացական երազանքը» ստացել է քվեների ավելի քան 70 տոկոսը։ Միաժամանակ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության չորս թեկնածուներ դուրս են եկել կուսակցությունից՝ չցանկանալով աջակցել ղեկավարության բռնի գործողություններին: Նրանց թվում են Արթուր Տոնականյանն ու Վլադիսլավ Անանիկյանը։