ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 117 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՀՕՊ հերթապահ միջոցներն այս գիշեր 27 ԱԹՍ են ոչնչացրել Բրյանսկի մարզի տարածքում, 16 ԱԹՍ՝ Վոլգոգրադի մարզի տարածքում, 15-ական` Կուրսկի մարզի և Ղրիմի Հանրապետության տարածքում, 11 ԱԹՍ՝ Ռոստովի մարզի, 10 ԱԹՍ՝ Վորոնեժի մարզի, 8 ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի, 6 ԱԹՍ՝ Լենինգրադի մարզի, 4 ԱԹՍ՝ Կալուգայի մարզի, 2–ական ԱԹՍ՝ Նովգորոդի մարզի տարածքում և Սև ծովի ջրատարածքում, 1 ԱԹՍ՝ Սմոլենսկի մարզի տարածքում», - նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։