Չեխիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը ընդդիմադիր ANO կուսակցությունն է

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Չեխիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը ռուսամետ թեկնածուի ընդդիմադիր կուսակցությունն է. նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշի ANO շարժումը քվեաթերթիկների գրեթե 60 տոկոսի հաշվարկից հետո ստացել է քվեների 37,8 տոկոսը:
Անդրեյ Բաբիշը դեմ է Կիևի պաշտպանության և աջակցության ծախսերի ավելացմանը։
Բրյուսելում ավելի վաղ մտահոգություն էին հայտնել, որ ընդդիմության հաղթանակի պատճառով Չեխիան կարող է ամբողջությամբ դադարեցնել Ուկրաինային աջակցելը և դառնալ երրորդ «հակաեվրոպական քարոզիչը» Սլովակիայից ու Հունգարիայից հետո։
Թբիլիսիում ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայրի տարածք. տեսանյութ
ANO-ի գլխավոր մրցակիցը՝ «Միասին» իշխող կոալիցիան՝ վարչապետ Պյոտր Ֆիալայի գլխավորությամբ, ստացել է քվեների 21 տոկոսը, Նրանց դաշնակիցները STAN-ից՝ 10,6 տոկոսը: Ուլտրաաջ SPD կուսակցությունը, որը համարվում է ANO-ի հավանական դաշնակիցը, 8,2 տոկոս ունի:
Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների երկօրյա քվեարկությունն ավարտվել է: Մասնակցությունը կազմել է մոտ 68 տոկոս։ Քվեարկության երկրորդ օրը առաջին օրվա համեմատ ակտիվությունը նվազել է։ Ընտրատեղամասերում քվեարկել են մոտ 4,5 հազար թեկնածուի համար, սակայն խորհրդարան կանցնեն նրանցից 200-ը։
Օրբանը սպառնացել է դատի տալ ԵՄ-ին, եթե Հունգարիային զրկեն վետոյի իրավունքից