ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Ազատության պողոտայում վիճաբանություն է եղել 4 քաղաքացիների միջև, որն ավարտվել է դանակահարությամբ, կան տուժածներ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ այսօր ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտա 1/24 հասցեից քաղաքացիների կողմից Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել 4 քաղաքացի։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` 4 վիրավորներն էլ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնք ըստ նախնական տվյալների վիճաբանել են կենցաղային հարցերի շուրջ։ Տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ը՝ միջին ծանրության։