Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինան մեկ օրում ավելի քան 90 ԱԹՍ–ով հարձակվել է Բելգորոդի մարզի վրա. Գլադկով

ԱԹՍ–ներից 76-ը խոցվել և վնասազերծվել են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինացի զինվորականներն անցած օրվա ընթացքում ավելի քան 90 ԱԹՍ–ով հարձակվել են Բելգորոդի մարզի 10 շրջանների վրա: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Պաշտոնյայի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Ուկրաինան թիրախավորել է 19 բնակավայր։ Արձակվել է 24 արկ, գրանցվել է 93 անօդաչու թռչող սարքի հարձակում, որոնցից 76-ը խոցվել և վնասազերծվել են: Վնասվել է 3 առանձնատուն, 3 տրանսպորտային միջոց, առևտրի 2 օբյեկտ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։