Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ–ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին նոր տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինուժը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և դրանց աշխատանքն ապահովող գազային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Հարվածները հասցվել են ցամաքային, օդային և ծովային բազավորման մեծ հեռահարության, բարձր ճշգրտության զենքերով, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերով։
Որպես թիրախ նախանշված բոլոր օբյեկտները խոցվել են։
Բացի այդ, շաբաթվա ընթացքում 5 անգամ խմբային հարված է հասցվել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, դրանց էներգիա մատակարարող օբյեկտներին, Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրման մեջ ներգրավված երկաթուղային ենթակառուցվածքին, ռազմական օդանավակայաններին, զինամթերքի պահեստներին, ծովային դրոնների և ԱԹՍ-ների հավաքման արտադրամասերին, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների, ազգայնականների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։