ՌԴ Կրասնոյարսկի մարզում ԱՆ-2 ինքնաթիռ է կործանվել. կա զոհ

Դեպքի հանգամանքներն ու պատճառները պարզվում են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Մեկ մարդ է զոհվել Կրասնոյարսկի երկրամասում ԱՆ-2 ինքնաթիռի կործանման հետևանքով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը։
«Այսօր ժամը 13։04-ին (Մոսկվայի ժամանակով) տեղի է ունեցել «ԱՆ-2» թեթև շարժիչով ինքնաթիռի կործանումը Տանիզեբեյ բնակավայրից 40 կմ հեռավորության վրա։ Զոհվել է մեկ մարդ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ տեղում աշխատում է 9 մարդ, Ռուսաստանի ԱԻՆ-ից ներգրավված է 5 մարդ և 1 միավոր տեխնիկա: Դեպքի վայր են մեկնել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրացուցիչ ուժեր, ինչպես նաև բժիշկներ:
Ավելի վաղ Արևմտյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը հայտնել էր, որ «Բորուսս» ավիաընկերության ԱՆ-2 ինքնաթիռը, որում եղել է 2 մարդ, կոշտ վայրէջք է կատարել Կրասնոյարսկի երկրամասի Երմակովսկի շրջանում:
Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է վթարի ենթարկվել
Դեպքի հանգամանքներն ու պատճառները պարզվում են: Աբականի տրանսպորտային դատախազությունը թռիչքների անվտանգության մասին օրենսդրության կատարման ստուգում է նախաձեռնել։