ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործը կրկին կարճվել է, գրում է «Ժողովուրդը»։
Այս մասին թերթին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Օգոստոսի 4–ին հայտնել էինք, որ Սերգեյ Բագրատյանն ու նրա որդին` Շանթ Բագրատյանը, ծեծի են ենթարկել մի քաղաքացու, ով պահանջել է հեռացնել պատգամավորի սխալ կայանված մեքենան: Շանթ Բագրատյանը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։
Իսկ 2022–ի ապրիլին հայտնի դարձավ, որ Շանթ Բագրատյանը Վայոց Ձորի մարզում ծեծել է գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին։ Այն ժամանակ էլ նրան ձերբակալել էի, ապա ազատ արձակել։