Մոսկվայում ձերբակալվել է միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովը

Իբրահիմ Սուլեյմանովը համարվում է Ռուսաստանի ամենագաղտնի և ազդեցիկ օլիգարխներից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Սպանություն կազմակերպելու կասկածանքով Մոսկվայում ձերբակալվել է միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովը։ Այս մասին հայտնում են իրավապահ մարմինները:
«Չերկիզոնի տիրոջ» նախկին թիկնապահ Իսմայիլովը դատապարտվել է 14,5 տարվա ազատազրկման
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ գործը կարող է կապված լինել 2004 թվականին պրոֆեսիոնալ արբիտրաժային կառավարիչների միջտարածաշրջանային ինքնակարգավորվող կազմակերպության ղեկավար Գեորգի Տալի սպանության կազմակերպման հետ:
Հետաքննող մարմինը կալանքի միջնորդություն է ներկայացրել։
Ծագումով դաղստանցի Իբրահիմ Սուլեյմանովը համարվում է ՌԴ ամենաազդեցիկ միլիարդատերերից մեկը։ Նա խարդախության և փողերի լվացման համար արդեն դատվածություն ունի։
Ներկայում Սուլեյմանովի անունը կապված է ավիատոմսերի ամրագրման պետական համակարգի՝«Սիրենա Թրեվլ»-ի, խոշոր ՏՏ ընկերության վերահսկողության, օֆշորների, կոռուպցիոն սխեմաների, արտերկրում ունեցվածքի հետ:
Լուգանսկում կանխվել է Ռոսգվարդիայի սպայի դեմ մահափորձը. ԱԴԾ
Սուլեյմանովն ամուսնացած է Միխայիլ Խոդորկովսկու նախկին բիզնես-գործընկեր, «Մենատեպ» բանկի համահիմնադիր և «ՅՈւԿՈՍ» նավթային ընկերության բաժնետեր Պլատոն Լեբեդևի դստեր՝ Լյուդմիլայի հետ։ Զույգն ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ։