Ինդոնեզիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը կլինի 2025–ին

Ազատ առևտրի գոտու ռեժիմի ներդրումից հետո ինդոնեզական արտադրանքը ևս մրցակցային առավելություններ կստանա ռուսական շուկայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Ինդոնեզիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, ստորագրումը նախատեսված է 2025 թվականի վերջին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ինդոնեզիայի առևտրի նախարար Բուդի Սանտոսոն:
«Վերջին կարևոր ձեռքբերումը Ինդոնեզիայի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտն էր։ Ստորագրումը նախատեսված է 2025 թվականի վերջին։ Այս համաձայնագիրը գլոբալ անորոշության պայմաններում երկու երկրների (Ինդոնեզիա և ՌԴ) առևտրի ընդլայնման և տնտեսական կայունության բարձրացման համար խթան կհանդիսանա», - նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ ազատ առևտրի գոտու ռեժիմի ներդրումից հետո ինդոնեզական արտադրանքը ևս մրցակցային առավելություններ կստանա ռուսական շուկայում: Ավելին, համաձայնագիրը ինդոնեզացի ներդրողների համար արտոնյալ հասանելիություն կստեղծի դեպի Եվրասիայի շուկաներ։
Ինդոնեզիայի հետ բանակցություններ սկսելու մասին որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից 2022 թվականի մայիսին։