ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ տագնապի համակարգերը գիշերը Սև ծովի և Ռուսաստանի այլ շրջանների որկնքում խոցել են 20 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նախարարությունը հայտնել է, որ ժամը 23:00-ից մինչև առավոտյան ժամը 7:00-ն Վորոնեժի մարզի վրա խոցվել է չորս ուկրաինական անօդաչու թռչող սարք, երեքը՝ Բելգորոդի մարզի վրայով և ևս մեկը՝ Կուրսկի մարզի վրայով։
Ղրիմի երկնքում ոչնչացվել է երեք անօդաչու թռչող սարք, իսկ Սև ծովի վրա` խափանվել է ևս ինը։
Անօդաչու թռչող սարքի մասին տագնապ է հայտարարվել նաև Չուվաշիայում, Կրասնոդարում և Պերմի երկրամասում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։