Սոթքի հատվածում մեր կողմն անցած ադրբեջանական բոլոր ոչխարներին հայկական կողմը վերադարձրել է

Սոթք. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի հատվածում մեր կողմն անցած ադրբեջանական բոլոր ոչխարներին հայկական կողմը վերադարձրել է, հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Սթոքի հատվածում ադրբեջանական ոչխարների մի ամբողջ հոտ անցել էր հայկական հատված։
Նշենք, որ նախկինում հայկական կողմից` տարբեր սահմանային հատվածներից, կենդանիներ են անցել ադրբեջանական կողմ, որոնք հիմնականում չեն վերադարձվել։ Օրինակ` 2022–ին նույն Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի 5 ընտանիքներին պատկանող կովերին ադրբեջանցիները գողացել էին, ստիպված ՀՀ կառավարությունն էր գյուղացիներին փոխհատուցում տվել։