Ստամբուլում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Քաղաքի բնակիչները ուժգին ցնցումներ են զգացել ժամը 14:55-ի սահմաններում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Օջախի 6,7 կմ խորությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մարմարա ծովից 18 կմ հեռավորության վրա։
Որոշ ԶԼՄ–ներ հայտնում են, որ երկրաշարժին հետցնցումներ են հաջորդել։
Քաղաքի բնակիչները ուժգին ցնցումներ են զգացել ժամը 14:55-ի սահմաններում:
Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5 բալ:
Թուրքիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Ստամբուլում