ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ»-ում կխոսի ընթացիկ իրավիճակի մասին: Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Սպասենք նախագահի ելույթին։ Ակնհայտ է, որ նա կխոսի ընթացիկ իրավիճակի, դրան նախորդածի և դրա զարգացման հնարավորությունների մասին», - ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ «Վալդայը» բանավեճի միջազգային ակումբ է:
«Բնականաբար, առանց Ռուսաստանի մասին հիշատակելու, անհնար է խոսել միջազգային օրակարգի մասին», - ասել է նա:
«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի «Բազմակենտրոն աշխարհ. օգտագործման ուղեցույց» թեմայով 22-րդ ամենամյա նիստը տեղի է ունենում Սոչիում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը: Դրան մասնակցում են ավելի քան 40 երկրների 140 փորձագետներ։ Նիստի շրջանակներում ելույթ կունենան, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Գերմանիայի, Չինաստանի, Մալայզիայի, Պակիստանի և ՀԱՀ-ի ներկայացուցիչները:
Աշխարհի՝ բազմակենտրոնության դարաշրջան թևակոխած պայմաններում կազմակերպիչները, որպես միջոցառման գլխավոր նպատակ, նախանշել են բազմաթիվ ռիսկերից խուսափելու օպտիմալ լուծումների և յուրաքանչյուր առանձին պետության և ամբողջ միջազգային համակարգի կայունության պահպանման ուղիների որոնումը: