ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը բանակում արտաքին տեսքի և ֆիզիկական նորմերի վերաբերյալ հրամաններ է արձակել. ավել քաշ ունեցող զինծառայողներին կուղարկեն բուժման: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սեպտեմբերի 30-ին նա ելույթ է ունեցել Պենտագոնի գեներալների առջև՝ ներկայացնելով կառավարության մոտեցումները։
«Բոլոր ծառայողները պետք է սափրված լինեն։ Բեղեր ունենալու դեպքում դրանք պետք է կոկիկ կտրված լինեն, դուրս չգան բերանի անկյուններից կամ հակագազից», - ասվում է Հեգսեթի հրամանում։
Փաստաթղթում նաև ասվում է, որ զինծառայողի դեմքը, սկսած ականջներից, պետք է մաքուր լինի։
«Թույլատրելի սահմանները գերազանցող քաշ ունեցող զինծառայողները բուժվելու են քաշի նվազեցման ծրագրով։ Առաջընթացի բացակայությունը կհանգեցնի վարչական միջոցների՝ ընդհուպ մինչև բանակից հեռացում», - ընդգծել է նախարարը։
Մասնագիտացված ստորաբաժանումներին հանձնարարվել է մարզական նորմեր մշակել։ Ֆիզիկական պատրաստականության գնահատումը, որպես կանոն, ներառում է հրում, կքանիստ, ձգում, վազք և այլ վարժություններ: