Մանչեստրում սինագոգի վրա հարձակման հետևանքով տուժածներից 2-ը մահացել են

Ոստիկանությունը հայտնում է, որ ևս 3 մարդու վիճակը ծայրահեղ ծանր է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Մանչեստրում սինագոգի վրա հարձակման հետևանքով տուժածներից 2-ը մահացել են: Այս մասին հայտնել է բրիտանական ոստիկանությունը։
«Կրամպսոլ շրջանի Միդլթոն Ռոուդ փողոցում գտնվող Հիթոն Պարկ հրեական միաբանության սինագոգի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով 2 մարդ է մահացել: Եվս մեկ տղամարդ, որը ենթադրաբար կատարել է հանցագործությունը, սպանվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և նույնպես համարվում է մահացած», - ասվում է Մանչեստրի ոստիկանության հայտարարության մեջ:
Արտակարգ ծառայության աշխատակիցներ
Ոստիկանության տվյալներով` տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Արտակարգ ծառայության աշխատակիցներ
Նշենք, որ անհայտ անձը այսօր առավոտյան Մանչեստրի սինագոգի մոտ մեքենան քշել է մարդկանց ուղղությամբ, այնուհետև սկսել է դանակով հարվածներ հասցնել նրանց։