Կիևի դիրքորոշումը վերացական է, զենքի մատակարարումը միայն կխորացնի հակամարտությունը. Պեսկով

Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինային զենք մատակարարելը խանգարում է քաղաքական կարգավորմանը և ՆԱՏՕ-ի երկրներին ներքաշում հակամարտության մեջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կարգավորման հարցում Կիևի դիրքորոշումը մնում է վերացական և փաստացի արգելափակում է բանակցային գործընթացը:
Նրա խոսքով` այսօրվա դրությամբ բանակցային գործընթացը շարունակելու հեռանկարն անորոշ է։
«Նրանք չեն ցանկանում շարունակել բանակցությունները, ինչ-որ բան պայմանավորվել, իսկ դա կանխատեսելիություն և կայունություն չի ավելացնում», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պեսկովը բանակցությունների թեման կապել է արևմտյան զենքի մատակարարման հարցի հետ։ Նա մեկնաբանել է ԱՄՆ-ում քննարկվող՝ «Tomahawk» թևավոր հրթիռները Կիևին փոխանցելու հնարավորությունը՝ նշելով, որ նման քայլը լարվածության նոր փուլ կստեղծի ու համարժեք պատասխան կպահանջի Ռուսաստանի կողմից:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին ընդգծել է, որ Վաշինգտոնի կողմից վերջնական որոշում դեռ չի կայացվել: ԱԳ նախարարը հավելել է՝ նույնիսկ եթե «Tomahawk»-ը հայտնվի Ուկրաինայում, դա իրավիճակը չի փոխի։
Զենքի մատակարարման հարցը քննարկվում է ամերիկյան վարչակազմում։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքով՝ որոշումը մշակման փուլում է, սակայն վերջին խոսքը պետք է ասի նախագահ Դոնալդ Թրամփին:
Հիշեցնենք` Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենք մատակարարելը խանգարում է հակամարտության կարգավորմանը` ուղղակիորեն ներգրավելով ՆԱՏՕ-ի երկրներին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: Կրեմլում հայտարարել են, որ Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։
Վատ միտք է. Կրեմլը մեկնաբանել է Եվրոպայում «անօդաչուների պատ» ստեղծելու նախաձեռնությունը