«Ամերիկան` ամերիկացիներին». ԱՄՆ–ում պայքարում են ապօրինի ներգաղթյալների դեմ

Միաժամանակ նախարարությունը տեղադրել է Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցների հավաքագրման կայքի հղումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը X-ում տեղադրել է «Ամերիկան` ամերիկացիներին» կարգախոսը` անօրինական ներգաղթյալների դեմ գործող վարչակազմի պայքարի համատեքստում:
«Յուրաքանչյուր անօրինական օտարերկրացի հանցագործ պետք է վտարվի»,-ասվում է հրապարակման մեջ:
Միաժամանակ նախարարությունը հղում է տվել Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցների հավաքագրման կայքին:
Գրառմանը կցված է 20-րդ դարի սկզբի քարոզչական պաստառների ոճով նկար, որտեղ Քեռի Սեմը կոչ է անում արտաքսել միգրանտներին և քաղաքացիներին հավաքագրում է ICE-ում աշխատելու։
Միգրացիոն «ռեյդեր» ԱՄՆ-ում. անկարգություններ են սկսվել Լոս Անջելեսում և Նյու Յորքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է իրականացնել ԱՄՆ պատմության մեջ ապօրինի ներգաղթյալների արտաքսման խոշորագույն գործողությունը: