Թրամփը Ազգային գվարդիա է ուղարկել Օրեգոն` «օրենքն ու կարգը վերականգնելու» համար

Թրամփը Ազգային գվարդիա է ուղարկել Օրեգոն` «օրենքն ու կարգը վերականգնելու» համար
Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ազգային գվարդիան ներգրավվել է «օրենքն ու կարգը վերականգնելու, քաոսը, մահն ու ավերածությունները դադարեցնելու համար»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ է ուղարկել Օրեգոն` «սաստկացող անօրինականության» և դաշնային ծառայողների վրա հարձակումների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր հիանալի դաշնային սպաները չկարողացան ապահովել Օրեգոնում օրենքի կատարումը: «Անտիֆան» և արմատական ձախ անարխիստները դաժանորեն հարձակվել են մեր տղամարդկանց և կանանց վրա, որոնք պաշտպանում են դաշնային սեփականությունը և ապահովում են օրենքի կիրառումը»,-ասել է Թրամփը:
Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ազգային գվարդիան ներգրավվել է «օրենքն ու կարգը վերականգնելու, քաոսը, մահն ու ավերածությունները դադարեցնելու համար»։
«Մենք օրենքի ազգ ենք և մենք հաղթելու ենք»,-հավելել է Թրամփը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Դոնալդ Թրամփը ազգային գվարդիա էր ուղարկել Չիկագո։