Պետդումայի պատգամավորները հանդիպում են անցկացրել Եվրախորհրդարանի գործընկերների հետ

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահը, նրա տեղակալներն ու հանձնաժողովի 2 անդամները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Պետդումայի և Եվրախորհրդարանի պատգամավորները տեսակապի միջոցով հանդիպում են անցկացրել: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
«11 տարվա ընդմիջումից հետո սա Եվրախորհրդարանի և Պետական դումայի պատգամավորների առաջին հանդիպումն է։ Ուզում եմ անկեղծ երախտագիտության և հարգանքի խոսքեր հայտնել խիզախության և բաց երկխոսության համար»,-Սլուցկիի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը։
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, նրա առաջին տեղակալներ Վյաչեսլավ Նիկոնովը և Ալեքսեյ Չեպան, ինչպես նաև հանձնաժողովի անդամներ Մարիա Բուտինան և Դմիտրի Կուզնեցովը: Եվրախորհրդարանը ներկայացրել են Ավստրիայի, Գերմանիայի, Բուլղարիայի և Լյուքսեմբուրգի պատգամավորները՝ Եվրախորհրդարանի անկախ պատգամավոր Ֆերնան Կարտայզերի գլխավորությամբ: