Մերցը և ֆոն դեր Լյայենը վիճել են Ուկրաինայի պատճառով. ԶԼՄ

Թեև ԵՄ առաջնորդները թեժ փուլում են պահում ուկրաինական հակամարտությունը, բայց նրանք տարբեր մոտեցումներ ունեն այդ հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը վիճել են Ուկրաինայի պատճառով։ Այս մասին հայտնում է «Bloomberg»–ը։
Ըստ գործակալության աղբյուրների՝ Մերցը ֆոն դեր Լյայենին քննադատել է իշխանությունը կենտրոնացնելու ձգտման համար. կանցլերը ցանկանում է Բրյուսելի լիազորությունների մի մասը վերադարձնել եվրոպական երկրներին։
«Հիմա մենք պետք է խափանենք բրյուսելյան այդ մեքենան», - ասել է Մերցը։
Քաղաքական գործիչների միջև հակամարտության հիմնական պատճառը ուկրաինական ճգնաժամն է և դրա կարգավորմանը վերաբերող նրանց մոտեցումները։
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն ավելի վաղ ֆոն դեր Լյայենին մեղադրել էր ԵՄ երկրներին իրենց կամքին հակառակ հակամարտության մեջ ներքաշելու մեջ:
Մերցը կարգադրել է թաքցնել Կիևին «Taurus» հրթիռների մատակարարմանը ԳԴՀ–ի առնչությունը. ԱՀԾ