ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Կարեն Գիլոյանը դարձել է «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ: Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։
«Մեր նպատակն է վերադարձնել «Ուրարտուի» երբեմնի բարձր դիրքն ու հեղինակությունը, ձևավորել մրցունակ թիմ՝ երկրպագուների համար ապահովելով դիտարժան բասկետբոլ»,- նշել է Կարեն Գիլոյանը։
Նշենք, որ Կարեն Գիլոյանը նախարարի տեղակալ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 30-ին։ 2025 թվականի հունվարին հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Նա նաև տեղեկացրել է, որ ընտրվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA Foundation Board) հիմնադրամի խորհրդի անդամ: