ԴԺՀ-ում երաշտի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Երաշտը մշակաբույսերի ցանքեր է ոչնչացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ԴԺՀ-ի տարածքում արտակարգ իրավիճակ է սահմանվել երաշտի պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինի հրամանագրին։
«2025 թվականի հունիսի 10-ից ի վեր գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի ոչնչացման հանգեցրած վտանգավոր ագրոօդերևութաբանական երևույթի (հողի երաշտի) առաջացման պատճառով արտակարգ իրավիճակ եմ հայտարարում»,-ասված է հրամանագրում:
Հաստատվել է արտակարգ իրավիճակին արձագանքելու տարածաշրջանային մակարդակ: