ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Աֆղանստանում վերականգնվել է ինտերնետ կապը, որը 2 օր չէր գործում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Tolo News» հեռուստաալիքին:
Լրատվամիջոցի տվյալներով՝ երկրի բոլոր հեռահաղորդակցական ցանցերը բնականոն աշխատում են։
Հեռուստաալիքի Telegram-յան ալիքում նշվում է, որ կապը վերականգնելու կարգադրությունն արել է վարչապետ Մոհամմադ Հասան Ախունդը: Անջատման մասին որոշումն ավելի վաղ կայացրել էր Գերագույն առաջնորդ Հայբաթուլլա Ախունդզադեն, որը «անբարոյականության դեմ պայքար» է նախաձեռնել։
«NetBlocks» ծառայությունը սեպտեմբերի 29-ին հայտնել էր, որ Աֆղանստանում անջատվել է ինտերնետ կապը։ ամբողջական անջատման մասին: Կազմակերպության տվյալներով՝ դա ազդել է ավելի քան 43 մլն մարդու վրա՝ խաթարելով ֆինանսական հաստատությունների, բանկերի, առողջապահության և այլ ոլորտների աշխատանքը։
Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելությունը նույնպես մտահոգություն էր հայտնել անջատման հետևանքների կապակցությամբ։
«Թալիբան» շարժումը հերքել էր համազգային արգելքի մասին տեղեկությունները՝ հայտարարելով, որ խափանումներն առաջացել են ենթակառուցվածքի տեխնիկական խնդիրների պատճառով: