2026թ. հունվարի 1-ից կենսաթոշակի հետվճարի սահմանաչափը կդառնա 20%. Արսեն Թորոսյան

Նախարարի խոսքով` թոշակներն ու նպաստները 3000-3500 դրամի սահմաններում կբարձրանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Կառավարությունը նորարարական գործիքներ է կիրառում կենսաթոշակները բարձրացնելու համար։ Այսօր խորհրդարանում՝ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նա հավելեց, որ այսօր գործող հետվճարի համակարգը կառավարությունն ավելի կզարգացնի։
«2026 թ. հունվարի 1-ից հետվճարի սահմանաչափերը վերանայելու ենք դեպի վերև։ Այսօր գործող 12%-ի փոխարեն սահմանելու ենք 20% չափով, որը միջինում կենսաթոշակները բարձրացնելու է 3000-3500 դրամի սահմաններում»,- մանրամասնեց Թորոսյանը։
Նախարարը նկատեց, որ 12%-ի պարագայում հետվճարը 4000-4100 դրամ է, ինչը կավելանա։ Նրա կարծիքով՝ այս համակարգով կենսաթոշակառուների ու նպաստառուների թոշակը ոչ միայն ավելանում է, այլև կրճատվում ստվերային շրջանառությունը ու պետությունը հավելյալ հարկ է գեներացվում։