ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. X սոցցանցի մի շարք երկրների օգտատերեր հայտնում են համակարգի աշխատանքի խափանման մասին։ Այս մասին են վկայում հայտնի ինտերնետ-ռեսուրսների խափանումներին և անջատումներին հետևող Downdetector կայքի տվյալները:
Խափանումը սկսվել է ժամը 17.45-ի սահմաններում։ Ամենաշատ բողոքները՝ ավելի քան 2,5 հազար հաղորդագրություն, ստացվել են ԱՄՆ-ից։ Խնդիրների մասին հայտնում են նաև Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից և այլ երկրներից:
Օգտատերերի մեծ մասը նշում է սոցցանցի վեբ-կայքի և հավելվածի աշխատանքի խափանումները, ինչպես նաև նույնականացման հետ կապված խնդիրները:
X Corp.-ը ամերիկյան ընկերություն է, որը հիմնադրվել է Իլոն Մասկի կողմից՝ Twitter Inc-ը ձեռք բերելու համար: Ընկերության գլխավոր պրոդուկտը Twitter սոցիալական ցանցն է, որն էլ միլիարդատիրոջ կողմից ձեռք բերվելուց հետո ենթարկվել է ռեբրենդինգի՝ Twitter սոցցանցի լոգոտիպն ու անվանումը փոխվել է X-ի։