ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Կրեմլը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի` «անօդաչուների պատ» ստեղծելու նախաձեռնությունը։
«Նախ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, պատեր կառուցելը միշտ վատ է»,–լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Եվրոպայում «անօդաչուների պատ» ստեղծելու նախաձեռնությունը։
Նա տխուր է որակել այն փաստը, որ Ուկրաինայի ռազմամոլի քաղաքականությունը կարող է նոր բաժանարար պատերի ստեղծման հանգեցնել։
«Մենք տեսնում ենք, որ նրանք (Ուկրաինան - խմբ.) շարունակում են նման ռազմամոլի տրամադրվածությունը, փոխանակ մտածեն` ինչպես երկխոսության մեջ մտնել դրա ընթացքում և շրջանակներում համատեղ անվտանգության երաշխիքներ փնտրելու համար»,– ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Կրեմլը «տարբեր ձայներ է լսում եվրոպական մայրաքաղաքներից», այդ իսկ պատճառով շարունակում է հետևել իրավիճակին։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։