ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ՀՕՊ համակարգերը գիշերվա ընթացքում ՌԴ մարզերի երկնքում ուկրաինական 81 անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Ինչպես նշել է գերատեսչությունը, 26 ԱԹՍ խոցվել է Վորոնեժի մարզի վրա, 25 անօդաչու` Բելգորոդի տարածքի վրա, 12–ը` Ռոստովի մարզի, 11-ը` Կուրսկի և 7 անօդաչու` Վոլգոգրադի տարածքի երկնքում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։