Մորդովիայում ձերբակալված երիտասարդը Ուկրաինայից 5000-ից 10000 ռուբլի փոխանցումներ է ստացել երկաթուղային ենթակառուցվածքների հրդեհման համար։ Այյս մասին տեսանյութ է տրամադրել ՌԴ ԱԴԾ-ն։
Ավելի վաղ ԱԴԾ-ն հայտնել էր Մորդովիայում 2007 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացու ձերբակալության մասին, որը Ուկրաինայի ռազմական հետախուզությունից փոխհատուցում ստանալու դիմաց հրդեհներ է իրականացրել երկաթուղային ենթակառուցվածքների վրա։
Կադրերում երևում են ձերբակալվածի հեռախոսի էկրանի կադրեր, որոնք հաստատում են, որ նա 5000-ից 10000 ռուբլի փոխանցումներ է ստացել առաջադրանքներ կատարելու համար։