ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Իտալական «Սան Սիրո» մարզադաշտը, որտեղ տնային խաղեր են անցկացնում «Ինտեր» և «Միլան» ֆուտբոլային ակումբները, կքանդվի Միլանի քաղխորհրդի որոշմամբ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, X սոցցանցում հայտնել է լրագրող Տանկրեդի Պալմերին։
Նշվում է, որ խորհուրդը 24 կողմ և 20 դեմ ձայներով քվեարկեց «Սան Սիրո»-ի քանդման օգտին։
Իտալիան 2032 թվականին Թուրքիայի հետ միասին կընդունի Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարի մարզադաշտերի ցուցակը ներկայացնելու վերջնաժամկետը 2026 թվականի հոկտեմբերն է։ Հուլիսին ԶԼՄ–ները հաղորդել էին, որ «Սան Սիրո»-ն չի համապատասխանում ՈւԵՖԱ-ի պահանջներին և չի կարողանա ընդունել Եվրոպայի առաջնության խաղերը։
Ընդգծվել էր, որ այս հարցում խնդիրը չի կարող լուծել նույնիսկ մարզադաշտի ամբողջական վերանորոգումը, քանի որ շենքը հնացած է։
«Սան Սիրոն», որը հայտնի է նաև որպես «Ջուզեպպե Մեացա», կառուցվել է 1926 թվականին։
Մարզադաշտը վերջին անգամ վերանորոգվել է 1989 թվականին։ «Սան Սիրոն» ընդունել է Եվրոպայի առաջնության խաղերը 1980 թվականին, մարզադաշտը հյուրընկալել է նաև Աշխարհի առաջնության երկու խաղ (1934, 1990) և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղեր (2001, 2016)։