ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Չնայած կանխատեսումներին, գեոմագնիսական դաշտի փոթորիկը սեպտեմբերի 30-ին հասել է հզորության «չափավոր» մակարդակի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտին:
Այժմ Երկրի մագնիսական դաշտի փոթորիկը (հզորություն) հնգաստիճան սանդղակով G2 մակարդակի վրա է, որտեղ G5-ը «ծայրահեղ ուժեղ» է, իսկ G1-ը՝ «թույլ»։
Ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները նշել էին, որ սեպտեմբերի 29-ին սկսված G1 մակարդակի մագնիսական փոթորիկը կարող է շարունակվել ևս մի քանի ժամ, բայց ամենայն հավանականությամբ, չի ուժգնանա։