«Հյուսիսային հոսքերի» պայթյունի հետքերով. Լեհաստանում Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել

«Հյուսիսային հոսքում» ահաբեկչություն իրականացնելու մեջ կասկածվող Վլադիմիր Զ.-ն ձերբակալվել է Գերմանիայի իշխանությունների խնդրանքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիայի դաշնային դատախազությունը կարծում է, որ Ուկրաինայի քաղաքացի Վլադիմիր Զ.-ն, որին ձերբակալել են Լեհաստանում, լինելով փորձառու ջրասուզակ, եղել է «Հյուսիսային հոսք» գազատարի վրա պայթուցիկներ տեղադրած անձանց խմբում: Այս մասին ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ լեհական ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Հյուսիսային հոսքի» ահաբեկչության մեջ կասկածվող Վլադիմիր Զ.-ն ձերբակալվել է Գերմանիայի իշխանությունների խնդրանքով: Վարշավայի դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ երկրի դատախազությունն ու դատարանը կորոշեն նրան Գերմանիային արտահանձնելու հարցը:
Ուկրաինացի ջրասուզակը
«Ձերբակալման օրդերում նրան մասին ասված է հետևյալը` Վլադիմիր Զ.-ն պատրաստված ջրասուզակ է: Նա 2022 թվականի սեպտեմբերին Բորնհոլմ կղզու շրջանում գտնվող «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում պայթուցիկ սարքեր տեղադրած անձանց խմբի մեջ է եղել։ Մեղադրյալը մասնակցել է դրա համար անհրաժեշտ սուզման աշխատանքներին»։
Արևմուտքը շահագրգռված չէ «Հյուսիսային հոսքերում» ահաբեկչության հետաքննությամբ. ՌԴ ԱԳՆ
Ուկրաինացի ջրասուզակ Վլադիմիր Զ.–ն
Հիշեցնենք` Շվեդիայի բացառիկ տնտեսական գոտիով անցնող «Հյուսիսային հոսք -1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գերմանիայի, Դանիայի և Շվեդիայի հետաքննող մարմինները չեն բացառել կանխամտածված սաբոտաժը:
Ռուսական կողմը բազմիցս դիմել է քննության նյութերի հասանելիություն ստանալու համար, սակայն, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, այդ հարցումները մնացել են անպատասխան:
Իտալիայում ձերբակալված ուկրաինացին կարող էր ղեկավարել «Հյուսիսային հոսքերի» պայթեցումը