ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Պուշկինի փողոցում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են շինությունը՝ տանիքով (մոտ 375քմ), գույք և մասնակի՝ սարքավորումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Երևանի Պուշկինի փողոցում բռնկված հրդեհը
© Photo : official site of the Rescue Service of the MIA of RA
Սեպտեմբերի 29–ի ուշ երեկոյան հայտնել էինք, որ խոշոր հրդեհ է բռնկվել Պուշկին փողոցի շենքերից մեկում։ Նախ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր էր մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, իսկ ավելի ուշ հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ և հրդեհաշիջման աշխատանքաներին ևս երեք մարտական հաշվարկ էր միացել։
Երևանի Պուշկինի փողոցում բռնկված հրդեհը
© Photo : official site of the Rescue Service of the MIA of RA
Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Հրդեհի վայրում էր նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետրոսյանը։
Երևանի Պուշկինի փողոցում բռնկված հրդեհը
© Photo : official site of the Rescue Service of the MIA of RA
ՆԳՆ-ից հայտնում են, որ հրդեհը բռնկվել էր երկհարկանի բաղդադե շինությունում (մոտ 525 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է կեսգիշերից հետո՝ սեպտեմբերի 30-ին ժամը 00։25-ի, մարվել՝ 02։30-ի սահմաններում։ Դեպքի վայրում երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն, հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ։
Երևանի Պուշկինի փողոցում բռնկված հրդեհը
© Photo : official site of the Rescue Service of the MIA of RA