Ահաբեկչություն Երուսաղեմից հարավ. տուժել են դեռահասներ

Ավտոմեքենան վարողահաբեկիչը նախ վրաերթիէ ենթարկելմարդկանց, իսկ հետո փորձել է դանակով հարձակումիրականացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Երուսաղեմից հարավ գտնվող Էլ Հադեր խաչմերուկում՝Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան Բեթղեհեմ քաղաքի մոտակայքում, ահաբեկչություն է եղել, որի հետևանքով տուժել է 2 դեռահաս: Այս մասին հայտնում է Իսրայելի շտապօգնության մամուլի ծառայությունը:
«Մեքենան երկու դեռահասների վրաերթի է ենթարկել։ Շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել միջին ծանրության վնասվածքներ ստացած 15-ամյա դեռահասին։ Նրան տեղափոխել են Շաարեյ-Ցեդեկ հիվանդանոց։ Բժիշկները տեղեկացրել են, որ մյուս՝ 16-ամյա դեռահասը, որը նույնպես ունի վերջույթների և գլխի միջին ծանրության վնասվածքներ, տեղափոխվել է Հադասա Էյն Քերեմ հիվանդանոց»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ավտոմեքենա վարող ահաբեկիչը նախ վրաերթի է ենթարկել մարդկանց, իսկ հետո փորձել է դանակով հարձակում իրականացնել։
Երուսաղեմում կրակոցներ են հնչել. կան զոհեր և վիրավորներ
ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ ահաբեկիչը չեզոքացվել է տեղում, իսկ նրա հնարավոր հանցակիցներին որոնելու նպատակով զինվորականները փակել են ճանապարհները և ստուգում են մոտակա գյուղերը: